ԵՄ տարբեր երկրների հարուստ քաղաքացիները, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց փողերը տեղափոխում են Գերմանիա, կորցնելով վստահությունը սեփական երկրների նկատմամբ եւ աչքի առաջ ունենալով եվրոյի մշուշոտ ապագան:
Bloomberg-ի տվյալներով, սեպտեմբերին Բունդեսբանկը գրանցել է 15 մլրդ դոլար կապիտալի հոսք ոչ բանկային սեկտորից: Օտարերկրյա ներդրողների շնորհիվ Գերմանիայի ԿԲ հաշվեկշիռը, որն այս տարվա օգոստոսի տվյալներով 47 մլրդ եվրոյի դեֆիցիտ ուներ, հիմա անցել է պրոֆիցիտի (700 մլն եվրոյի չափով):
«Ես Իսպանիայից եմ, բայց չեմ հավատում, որ Իսպանիան կմնա եվրագոտում»,-գործակալությանը հայտարարել է Մադրիդի Wi-Fi տեխնոլոգիաներով զբաղվող Grupo Gowex ընկերության տնօրենը: «մենք մեր փողերը տեղափոխել ենք Գերմանիա, որովհետեւ Իսպանիան շուտով կանցնի պեսոյի»,-վստահ է նա:
Թեեւ այսօր` դեկտեմբերի 9-ին, ԵՄ ղեկավարները որոշել են նոր ալյանս ձեւավորել, որտեղ կմտնեն ԵՄ 27 երկրներից 23-ը, ներդրողները դրան չեն հավատում. Եվրոյի փոխարժեքն ընկնում է, նավթն` էժանանում, ֆոնդային բորսաները մինուսով են առեւտուր անում:



























