ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ անցկացնելու է բողոքի երթ` ուղղված վարչախմբի կողմից կուսակցության կենտրոնական գրասենյակը զավթելու դեմ:
Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երթը կմեկնարկի ժամը 13:00-ին` կուսակցության կենտրոնական գրասենյակից (Վաղարշ Վաղարշյան 12) ԵԱՀԿ գրասենյակ-Սունդուկյան փողոց-Բաղրամյան պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:




























