Մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ձեռքբերման մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը հոմտեմբերի 17-ին մասնագիտական խմբի նիստում քննարկվել է. որոշում է կայացվել, որ նախագիծը վերանայվի, վերամշակվի՝ այնտեղ ներառելով նաեւ որոշակի տեխնիկատնտեսական  ուսումնասիրություն անելու բաղադրիչը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրական Անետա Բաբայանը:

Նրա խոսքով, այս փուլում նախագիծը ներկայացվել է արտաքին փորձագիտական համայնքին եւ  միջազգային կառույցներին՝ ուսումնասիրության ու կարծիքների համար: Ակնկալվում է, որ հաջորդ ամսին արդեն կանցնեն մրցութային փուլին:

Բացի այդ, նշվեց, որ այս պահին բանակցություններ են տարվում նախագծի միջազգային հնարավոր ֆինանսավորման նպատակով: