Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Շվեդիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը տետ-ա-տետ ձևաչափով հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Շտեներգաարդի հետ։ Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ։