Սիրիան դեկտեմբերի 8-ի առավոտյան միակողմանիորեն փակել է Թուրքիայի հետ ունեցած սահմանակետերից 2-ը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Սիրիան միակողմանիորեն փակել է Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբինի եւ Շանլըուրֆա նահանգում գտնվող Աքչաքալեյի սահմանակետերը։ Նշվում է, որ սիրիական կողմը սահմանակետերի փակումը հիմնավորել է վերանորոգման աշխատանքներով։
Թուրքական կողմը նշել է, թե Սիրիան միակողմանիորեն է փակել սահմանը՝ շեշտելով, թե իրենք ամեն պահի պատրաստ են կրկին գործարկել սահմանը, եթե Սիրիան կրկին բացի այն։




























