Ադրբեջանը СОР 29-ի ներառականության ապահովման համար հրավերներ է ուղարկել ինչպես Կոնվենցիայի անդամներին, այնպես էլ Հայաստանին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչներին կոնֆերանսին մասնակցելու համար, նրանց մասնակցությունը СОР 29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ դեռ երեկ Երեւանում խոսում էին այն մասին, որ «մասնակցության մասին որոշում չի ընդունվել»։





























