ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին «Հեռուստամարաթոն-2011»-ի ընթացքի, բանակաշինության, հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը քննարկված հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: