Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ-ից: