Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հարստացված ուրանի արտահանման վրա: Դրա մասին հրամանագիր է ստորագրվել, հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ խոսքը Միացյալ Նահանգներ հարստացված ուրանի արտահանման կամ ԱՄՆ իրավասության շրջանակում գրանցված անձանց հետ կնքված արտաքին առևտրային պայմանագրերի մասին է։ Բացառություն են կազմում Տեխնիկական և արտահանման վերահսկողության դաշնային ծառայության թույլատրած միանվագ արտոնագրերով մատակարարումները:
«Որոշումն ընդունվել է նախագահի հանձնարարությամբ՝ ի պատասխան 2024-2027 թվականների համար ԱՄՆ ներմուծած ռուսական ուրանի արտադրանքի ներմուծման սահմանափակումների և արգելքի։ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կառավարության հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է վերլուծել ռազմավարական հումքի մատակարարումներն արտաքին շուկաներ սահմանափակելու հնարավորությունը»,-ասված է ՌԴ կառավարության հայտարարության մեջ։




























