«Ժառանգություն» կուսակցության երիտթեւը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 13-ին բողոքի ցույց են անցկացնելու Վանաձոր քաղաքում:

Բողոքի ցույցի կազմակերպիչները NEWS.am-ին հայտնեցին, որ «Ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, Հայ-թուրքական արձանագրությունների եւ մադրիդյան սկզբունքների» վերտառությամբ բողոքի գործողությունը կայանալու է նոյեմբերի 13-ին, ժամը 15:30-ին, Վանաձոր քաղաքի Արցախի պուրակում:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում հանրության մեծ մասը հանդես է գալիս արձանագրությունների դեմ, եւ բազմիցս բողոքի գործողություններ են եղել այս կապակցությամբ: