Բրիտանացի երգչուհի Ադելն ԱՄՆ-ում Billboard երաժշտական ամսագրի կողմից լավագույն կատարող է ճանաչվել: Ընդ որում, նա պատմության մեջ գեղեցիկ սեռի առաջին ներկայացուցիչն է, ով միանգամից երեք անվանակարգերում լավագույնն է ճանաչվել` լավագույն կատարող, լավագույն ալբոմ եւ լավագույն երգ:
Հրատարակչությունը երգչուհուն «թարմ շունչ» է անվանել միանման կերպար ունեցող երգչուհիների բանակում` Ռիհանա, Քեթի Փերի եւ Լեդի Գագա: Ամսագրի համոզմամբ` Ադելն առանձնանում է ոչ թե էքստրավագանտությամբ կամ արտասովոր, խենթ վարքով, այլ ապշեցուցիչ ձայնով, տաղանդով եւ լավ գրված երգերով:
iTunes Store ինտերնետ խանութի դեկտեմբերի 8-ին հրապարակած տվյալներով` բրիտանացի 23-ամյա երգչուհի Ադելը ճանաչվել է տարվա արտիստ, իսկ նրա «Rolling in the Deep» սինգլն ամենաշատն են ներբեռնել: Այն iTunes Store-ի գնորդների շրջանում ավելի տարածված է, քան Քեթի Փերիի, Բրունո Մարսի եւ CeeLo Green-ի սինգլները, որոնք եւս հավակնում են առավել հաճախ ներբեռնվող երգերի կարգավիճակին:
Միեւնույն ժամանակ, Ադելի «21» ալբոմը ներբեռնումների թվով առաջ է անցել Լիլ Ուեյնի, Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի եւ Coldplay եւ Mumford&Sons խմբերի ալբոմներից:




























