Իջեւանի քաղաքապետարանից դեկտեմբերի 9-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջեւանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուշարձանի աջ ձեռքը քարով կոտրել եւ «Աղստեւ» գետն է նետել 51-ամյա Մարտուն Ղ.-ն: Կատարվում է հետաքննություն:




























