Հարավային Օսիայի պաշտպանության նախարարությունում կարծում են, որ Վրաստանը պատրաստվում է հերթական անգամ ներխուժել երկրի տարածք, եւ հայտարարում են, որ երկրի տարածքում վերջին օրերին նկատվել են միանգամից մի քանի անօդաչու թռչող սարքեր, որ ներխուժել էին Վրաստանի տարածքից:

Ինչպես հաղորդել է Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Յուրի Տանաեւը, ընթացիկ ամսվա ընթացքում հանրապետության սահմանը խախտել են անօդաչու հինգ թռչող սարքեր եւ մեկ Լ-39 հետախուզական ինքնաթիռ: Մասնավորապես նոյեմբերի 11-ին Վրաստանի կողմից Օսիայի տարածք է ներծուժել Լ-39 ինքնաթիռը Զնաուրսկի շրջանի հատվածում: Նոյեմբերի 12-ին գրանցվել է օդային սահմանի խախտման երկու դեպք, հաղորդում է «Ինտերֆաքսը»: