«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ նոյեմբերի 14-20-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։

Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին,

◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 14-ին,

◾️Շենգավիթում՝ չի գերազանցել։

 Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ նոյեմբերի 19-ին,

◾️Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։