Կենտրոնական Չինաստանի Հունան նահանգում ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել, որի պաշարները կազմում են ավելի քան 1000 տոննա, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով Հունանի նահանգային երկրաբանական ծառայությանը։
Ըստ չինական լրատվամիջոցների, երկրաբանները Պինցզյան գավառի Վանգու հանքավայրի տակ 2000 մ խորության վրա հայտնաբերել են ավելի քան 40 ոսկեբեր երակներ՝ 300 տոննա ոսկու պաշարներով:
Ոսկու պաշարները տեղանքում, որը գտնվում է 3000 մ խորության վրա, գնահատվում է ավելի քան 1000 տոննա կամ 600 միլիարդ յուան (մոտ 83 միլիարդ դոլար) արժեքային արտահայտությամբ:
«Շատ հորատված ապարների միջուկներում տեսանելի ոսկի է հայտնաբերվել»,-նշել է հանքաքարի հետախուզման փորձագետ Չեն Ժուլինը` հավելելով, որ 2000 մետր խորության վրա գտնվող մեկ տոննա հանքաքարը պարունակում է առավելագույնը 138 գրամ ոսկի:




























