London Chess Classic սուպերմրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց անգլիացի Դեւիդ Հաուելի հետ, վաստակեց 8 միավոր եւ զրկվեց մրցանակային եռյակ մտնելու հնարավորությունից: Առաջատարը 15 միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկն է, որը հաղթեց Լյուկ Մաքշեյնին: Ոչ ոքի ավարտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի պարտիան: Կարլսենը 13 միավորով երկրորդ տեղում է:
Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը: Հիշեցնենք, որ Լոնդոնի մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1 միավոր:
8-րդ տուր
Հաուել - Արոնյան` 0,5:0,5
Նակամուրա - Շորթ` 0,5:0,5
Մաքշեյն - Կրամնիկ` 0:1
Անանդ - Կարլսեն` 0,5:0,5
Մրցաշարային աղյուսակ
Կրամնիկ` 15
Կարլսեն` 13
Մաքշեյն` 12
Նակամուրա` 12
Արոնյան` 8
Անանդ` 8
Շորթ` 5
Հաուել` 4
Ադամս` 3



























