Երգչուհի Էմի Ուայնհաուսի հետմահու «Lioness: Hidden Treasures» ալբոմը Մեծ Բրիտանիայում գլխավորում է ամենալավ վաճառվող ալբոմների ցանկը (The Official UK Top 40 Albums Chart): Տվյալները հրապարակվել են դեկտեմբերի 11-ին, BBC-ի կայքում:
«Lioness: Hidden Treasures» ալբոմը, որում 2002-2011թթ. ձայնագրված 12 երգեր են, թողարկվել է դեկտեմբերի 5-ին: Վաճառքից ստացված եկամտի մի մասը հատկացվում է Էմի Ուայնհաուսի հիմնադրամին, որը օգնում է երեխաներին:
Հիշեցնենք, բրիտանացի երգչուհին մահացել է 2011թ. հուլիսի 23-ին` 27 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում Ուայնհաուսը երկու ալբոմ է թողարկել` «Frank» եւ «Back to Black», հինգ «Գրեմի» մրցանակ է ստացել:




























