ԱՄՆ առաջատար հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ ազգային անվտանգության պաշտոնյաների հետ՝ Չինաստանից կիբերլրտեսության աճող մտահոգությունների առնչությամբ, հաղորդում է CNN-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում մոտ 150 բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, ըստ ամենայնի, լրտեսության զոհ են դարձել։

Ըստ Սպիտակ տան ներկայացուցիչների՝ նման հանդիպումներն անհրաժեշտ են Վաշինգտոնին խորհուրդ տալու համար, թե ինչպես կառավարությունը կարող է ուժեղացնել պաշտպանությունը կիբեր հաքերներից, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:  Բացի դրանից, այս երկխոսության շրջանակում մասնակիցները հետախուզական տվյալներ են փոխանակում:

Միջադեպը դարձել է «մեր երկրի պատմության մեջ հեռահաղորդակցության ամենավատ հաքերային հարձակումը»,-CNN-ի հետ զրույցում հայտարարել է սենատոր Մարկ Ուորները: Ըստ քաղաքական գործչի՝ հաքերային հարձակման մասշտաբները, դրա հետևանքներն ու ազդեցությունը ազգային անվտանգության վրա դեռ ճշտվում են։ Սակայն ՀԴԲ-ն ծանուցել է կիբերհարձակման ավելի քան 150 զոհի, որոնց մեծ մասը Վաշինգտոնի տարածքում է , CNN-ին պատմել է Ուորները: Քանի որ նրանք բոլորը զանգահարում են և հաղորդագրություններ ուղարկում, Չինաստանում հաքերներին, ըստ ամենայնի, ավելի մեծ թվով մարդկանց տվյալներ են հասանելի դարձել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը փորձել է գաղտնալսել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ինչպես նաև Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների և նրա որդու՝ Էրիկի հեռախոսազրույցները։ Չինաստանը հերքում է կիբերհարձակումների և լրտեսության մեղադրանքները։