Ֆուտբոլի Վրաստանի հավաքականի ավագ եւ իտալական Ջենովայի խաղացող Կախա Քալաձեն հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» հասարակական շարժմանն անդամակցելու մասին:

Թբիլիսիում տեղի ունեցած շարժման շնորհանդեսի ժամանակ Քալաձեն ներողություն է խնդրել երկրպագուներից հավաքականի խաղերից մեկում երկու ինքնագոլ խփելու համար, սակայն նաեւ ներողություն է պահանջել նրանցից, ովքեր ամբողջ կյանքում ինքնագոլ են խփում սեփական երկրին:

Քալաձեն իր աջակցությունն է հայտնել Իվանիշվիլիին եւ հայտարարել է, որ Վրաստանում այժմ համընդհանուր զարթոնքի ժամանակներ են եւ սկսվում է  նոր դարաշրջան, հաղորդում է newsgeorgia.ru-ն: