Երեւանում, դեկտեմբերի 11-ին, ժամը 21-ի սահմաններում, Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2705», «ՎԱԶ-2121», «Տոյոտա Լենդ Կրուզեր» եւ BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԳԱԶ-2705»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: