Երեւանում, դեկտեմբերի 10-ին, ժամը 17.40-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 32-ամյա  մի կին եւ  հայտնել, որ ընկերը ռեստորանային համալիրներից մեկում խաբեությամբ իրենից վերցրել է 20 գ կշռով ոսկյա շղթա` 300.000 դրամ արժողության:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երեկոյան ոստիկանության  ծառայողները  հայտնաբերել եւ բերման են ենթարկել կնոջ շղթային տիրացած ընկերոջը:

Կատարվում է հետաքննություն: