Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Բարսելոնայի հետ հանդիպումից հետո շնորհավորել է գործընկեր Սանդրո Ռոսելին` հաղթանակի կապակցությամբ: Այնուհետեւ Պերեսը հանդիպել է Ռեալի ֆուտբոլիստների հետ, որոնք հոգեբանական ծանր վիճակում են եղել, հաղորդում է championat.com-ը:
«Պետք է շարունակել խաղալ եւ պայքարել: Առջեւում բազմաթիվ հանդիպումներ կան, եւ մենք կարող ենք նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Անհրաժեշտ է արագ վերականգնվել հոգեբանորեն: Մեր թիմը գտնվում է լավ վիճակում»,- ֆուտբոլիստներին ասել է Ֆլորենտինո Պերեսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Բարսելոնան Մադրիդում կամային հաղթանակ տարավ Ռեալի նկատմամբ 3:1 հաշվով եւ վաստակեց 37 միավոր: Ռեալը եւս ունի 37 միավոր, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել Բարսելոնայից:



























