Ամանորին ընդառաջ` ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ ընկնում է արագացված տեմպերով: Այսօր` դեկտեմբերի 12-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 381.82 դրամ: Նշենք, որ ուրբաթ օրը բորսայում գործարքներ չեն կայացել, իսկ հինգշաբթիի նկատմամբ դոլարն էժանացել է գրեթե 1 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.4 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլար կարելի է գնել արդեն 383 դրամով: Փոխանակման կետերը դոլարի առքն իրականացնում են 380-381 դրամով:




























