Թերթը գրում է, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն իր զրահապատ ծառայողական մեքենան ԱԺ-ին հանձնելուց հետո շրջում է սեփական մեքենայով` «100 OO 01» համարանիշերով: «Այդ մեքենայի հետեւից էլ ոստիկանական լուսաձայնային ազդանշաններ` «միգալկաներ» ունեցող մի մեքենա է շրջում: Մինչդեռ շարքային պատգամավորն իրավունք չունի նման համարանիշեր, առավել եւս ուղեկցող թիկնազոր ունենալ. «ՕՕ 01» համարանիշերով ավտոմեքենաները տրամադրվում են միայն ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին, հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին ու տեղակալներին: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն արտոնյալ կարգավիճակում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ աշխարհում ընդունված կարգ է, որ ԱԺ նախագահները շրջեն այդպիսի համարներով. «Եթե Տիգրան Թորոսյանն էլ ցանկանար, կտայինք»: Ինչ վերաբերում է «միգալկաներին», ապա Ղարիբջանյանը տեղյակ չէր»,- գրում է «Ժողովուրդ»-ը: