Հայաստանի բարձաստիճան պաշտոնյաները վերջերս ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում: Նրանց թիվը համալրվել է եւս մեկով. այսօրվանից Facebook-ում իր անձնական էջն ունի նաեւ ԱԺ նորանշանակ նախագահ Սամվել Նիկոյանը: Նա առաջին հերթին «հավանել է» իր կուսակցության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի էջերը:

«Վարչապետ առնալուց անմիջապես հետո Facebook-ում էջ բացեց Տիգրան Սարգսյանը, նրան հետեւեց Հովիկ Աբրահամյանը, քաղաքապետ դառնալուց հետո` Կարեն Կարապետյանը:Այս ցանցում իրենց էջերն ունեն բազմաթիվ հայտնի պաշտոնյաներ,միայն թե, չգիտես ինչու, պաշտոն ստանձնելուց հետո են սկսում մտածել սոցցանցերում գրանցվելու մասին: Գուցե ուզում են ցույց տալ, թե տիրապետում են ՏՏ առաջընթացի՞ն: Հայտնի չէ նաեւ` այդ էջերը իրենք են ղեակավարո՞ւմ, թե՞ «լիազորված» անձինք: Բայց հավանաբար, իրենք էլ արձագանքում են ընթերցողներին, քանի որ նրանք պատասխանելիս հաճախ առօրյա խոսակցական ժարգոնային լեզուն չեն կարողանում տարբերել  գրական հայերենից, ու ստացվում է այնպես, որ ասենք Ռուբեն Հայրապետյանը Facebook-ում նամակներին պատասխանում է հայհոյախառն բառապաշարով»,- գրում է «Երկիր»-ը: