Մադրիդի Ռեալի ռմբարկու Քարիմ Բենզեման ճանաչվել է 2011թ. Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ: France Football-ի ամենամյա հարցման արդյունքում` Բենզեման հավաքել է 155 միավոր: Նա առաջ է անցել Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալից (110) եւ Լիոնի դարպասապահ Ուգո Լյորիսից (69), հաղորդում է AS.com-ը: