Դեկտեմբերի 12-ի երեկոյան, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել  30-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ ժամը 22.00-ի սահմաններում երկու երիտասարդ,  գողություն կատարելու նպատակով, մտել են իրեն պատկանող ավտոտնակ, սակայն գողություն կատարելու պահին բռնվել են իր կողմից:

Կատարվում է նախաքննություն: