Երեւանում, դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Տիչինայի փողոցում  շրջվել եւ բախվել  է ճամփեզրի հողաթմբին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: