Տիբեթի հոգեւոր առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, 14-րդ Դալայ-լաման Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ չի կարողացել պատասխանել Հայաստանի վերաբերյալ հարցին:
Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվել է, թե ի՞նչ է մտածում Դալայ-լաման քրիստոնեության եւ այն առաջինը պետականորեն ընդունած երկրի` Հայաստանի մասին, նա հայտարարել է, որ քրիստոնեությունը հրաշալի ուսմունք է: Նա հիշել է մայր Թերեզայի գործունեությունը եւ արձանագրել. «Իսկապես, հրաշալի է»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ Տիբեթի հոգեւոր առաջնորդը մտածմունքի մեջ է ընկել. «Հայաստա՞ն: Ես մտածում եմ այն պատասխանի մասին, որը Ձեզ կբավարարեր... պետք է աշխատեմ, փնտրեմ, չգիտեմ»,-ասել է Դալայ-լաման, իսկ ասուլիսի ավարտից հետո հարցրել է Հայաստանի մայրաքաղաքի անվանումը:




























