Դուբայի Ալ Վասլի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան որակազրկվել է երեք խաղով եւ տուգանվել է 2,7 հազար դոլարով: Պատճառը վիճաբանություննն է Ալ Այնայի գլխավոր մարզիչ Կոսմին Օլառոյի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել Էմիրությունների առաջնության հերթական տուրում: Մարադոնայի թիմը պարտվել է մրցակցին 0:2 հաշվով:

Ավելի վաղ Մարադոնան մրցավարներին եւ ԱՄԷ-ի ֆուտբոլային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին մեղադրել էր իր թիմի դեմ դավեր նյութելու մեջ: Մարադոնայից առաջ մի քանի խաղով որակազրկվել էր նաեւ Ալ Վասլի խաղացող Դարվիշ Ահմեդը:

Մարադոնան Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո այս մրցաշրջանի սկզբում գլխավորեց արաբական ակումբը: ԱՄԷ-ի առաջնության 7 տուրերից հետո Ալ Վասլը զբաղեցնում է 6-րդ տեղը, հաղորդում է ria.ru-ն: