Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, դեկտեմբերի 13-ին, հանդիպել է Ճապոնիայի դեսպանության (նստավայրը` Մոսկվա)  քաղաքական բաժնի առաջին քարտուղար Կուվակո Միձույոյի հետ:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաեւ տնտեսական դրությանն առնչվող հարցեր: