2023 թվականին ԵԱՏՄ աշխատուժը կազմել է 94,7 միլիոն մարդ, ինչը 0,6 տոկոսով գերազանցում է 2022 թվականի մակարդակը, հայտնել են Եվրասիական տնտեսական միության մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, Հայաստանում աշխատուժն այս ժամանակահատվածում աճել է 2,2%-ով, Ղրղզստանում՝ 2,1%-ով, Ղազախստանում՝ 1,1%-ով, Ռուսաստանում՝ 0,5%-ով։ Բելառուսում աշխատուժի նվազման բացասական միտում է գրանցվել (1,1%)։

Գործազուրկների թվի առավել էական նվազում է նկատվել Ռուսաստանում և Ղրղզստանում (համապատասխանաբար 19,7% և 14,8%)։ Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 5,7%-ով, Բելառուսում՝ 4,2%-ով, Ղազախստանում՝ 1,3%-ով։

2023 թվականին ԵԱՏՄ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 15-24 տարեկան երիտասարդների շրջանում (10,4%), ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի ցուցանիշից։ Ռուսաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը նվազել է 3,3 տոկոսային կետով, իսկ Ղրղզստանում՝ 1,1 տոկոսային կետով։ Միաժամանակ Հայաստանում այն ​​աճել է 0,1 տոկոսային կետով, Բելառուսում՝ 0,3 տոկոսային կետով։ Ղազախստանում երիտասարդների գործազրկության մակարդակը չի փոխվել:

Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականին անվանական արտահայտությամբ շարունակել է աճել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում և 2022 թվականի համեմատ աճել է Ղրղզստանում 19,1 %-ով, Ղազախստանում՝ 17,6 %-ով, Բելառուսում՝ 17,3 %-ով, Հայաստանում և Ռուսաստանում՝ 14,6-ական տոկոսով։

Իրական արտահայտությամբ (հաշվի առնելով ապրանքների և ծառայությունների սպառողական գների փոփոխությունները) Հայաստանում աշխատավարձի աճը կազմել է 12,4%, Բելառուսում՝ 11,6%, Ռուսաստանում՝ 8,2%, Ղրղզստանում՝ 7,5%, Ղազախստանում՝ 2,7%։