Վանաձոր քաղաքը սպասարկող 2 գլխավոր` Նովոսելցովոյի եւ Լեռնապատի վթարված ջրագծերի վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են:
Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Լոռի-Ջրմուղկոյուղի» ընկերության նորանշանակ տնօրեն Հարություն Անտոնյանը, խոստանալով քաղաքի տարբեր թաղամասերում ջրի հետ կապված բոլոր խնդիրները լուծել 3-4 ամսում:
«Մենք մեր գործը քիչ թե շատ անում ենք, մինչդեռ բնակիչները չեն ուզում վճարումներ կատարել իրենց օգտագործած ջրի դիմաց»,- ասաց նա, ընդգծելով, որ բնակիչների կեսից ավելին ջրի վարձավճարների պարտքեր ունեն:
Հ. Անտոնյանի ներկայացմամբ, իրենք մեծ աշխատանքներ են իրականացնում, սպասարկվող 17 համայնքներում առկա ջրագողությանը վերջ տալու համար:




























