«ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դիրքը Հարավային Կովկասում, հատկապես ԼՂ խնդրի կարգավորման հարցում»,- այսօր նման տեսակետ է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը: «Ես ենթադրում եմ, որ ցանկացած բանակցության երկարատեւ սառեցումը հեշտ գործընթաց չէ, բայց ԼՂ խնդրում վերջին ժամանակներս որոշակի աշխուժացում է նկատվում, ինչը հույս է տալիս»,- ասել է Հոլմսը:
Նրա կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է դառնա ավելի արդյունավետ: «Չնայած նրան, որ այդ գործընթացը դժվար է լինելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, հակամարտության կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից»,- նշել է նա:




























