Դեկտեմբերի 13-ին հանրապետությունում արձանագրվել են թունավորման դեպքեր: NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 13-ին ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակչուհի 54-ամյա Անահիտ Վարդանյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Մյոսւ թունավորման դեպքը արձանագրվել է Արագածոտնում: Թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ներքին Սասնաշեն գյուղի 53-ամյա բնակչուհի Մարիամ Հովհաննիսյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են  միջին ծանրության: