New York Post թերթը հավաստիացնում է, որ CNN ամերիկյան հեռուստաընկերությունը իր ռեպորտաժի ժամանակ Սիրիայում աջակցել է բանտարկյալի ազատմանը, որն իբր ռազմական հանցագործ է։

NY Post-ի տեղեկացմամբ՝ հեռուստաընկերությունը վերջին իրադարձությունների ժամանակ թափանցել է փակ օբյեկտ եւ աջակցել բանտարկյալի ազատմանը, որն իրեն անվանել է Ադել Գուրբալ։ Verify-Sy կազմակերպության «անկախ» փորագետների ստուգումից հետո պարզվել է, որ փրկված տղամարդը Սալամա Մուհամեդ Սալաման է։ Նա կարող էր մասնակցած լինել ռազմական հանցագործություններին, այդ թվում դրամաշորթությանը, թալանին եւ համագործակցության պարտադրմանը։

Թերթը նաեւ կարծում է, որ CNN-ի ռեպորտաժի կադրերը անբնական են։ Հեռուստաընկերությունը հայտնել է, որ փրկված բանտարկյալը մենախցում էր երեք ամիս։ Բայց նրա արտաքին տեսքը եւ նրա արձագանքը ցերեկվա լույսին կասկածներ են առաջացնում, գրել է NYP-ը։ Բանտարկյալը «խնամված եւ ֆիզիկական առողջ տեսք ունի եւ նման չէ 90 օր մենախցում պահվածի»,- գրել է թերթը։

CNN հեռուստաընկերությունը հերքել է մեղադրանքներն այն մասին, թե իր ռեպորտաժը սարքված է։