Այսօր` դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որտեղ ամփոփվել է քաղաքական տարին եւ քննարկվել են քաղխորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում ՀԱԿ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Կոնգրեսի` «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագիծը: Հայեցակարգի հիմնական առանցքը կազմում են օրենսդրական, կառուցվածքային, ֆունկցիոնալ այնպիսի փոփոխություններ, որոնք կնպաստեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, գործադիր և օրենսդիր իշխանություններից դատարանների լիակատար անկախացմանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողության լիազորության արդյունավետ իրականացմանը, դատական վերահսկողության շրջանակի ընդլայնմանը: