Անօրինական ներգաղթը սպառնալիք է ներկայացնում Եվրամիության անվտանգության համար, և դաշինքը պետք է պաշտպանի իր սահմանները այդ առումով Ռուսաստանի և հանցավոր կազմակերպությունների կողմից բխող վտանգից, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացնում է Reuters-ը։
«Իմ կարծիքով, անօրինական ներգաղթի խնդրի լուծումը բացառապես համերաշխության հիման վրա սխալ էր,- հայտարարել է Մելոնին Ֆինլանդիայում ԵՄ անվտանգության գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։- Արդյունքում մենք չկարողացանք պաշտպանել մեր սահմանները... Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր արտաքին սահմանները և թույլ չենք տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը»:





























