Եվրամիությունը նախատեսում 2025 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել։ Դրա շուրջ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, հայտնում է Welt am Sonntag-ը՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին։
Սա կլինի պատժամիջոցների 16-րդ փաթեթը։
Ինչպես նշել են ԵՄ դիվանագետները, այս փաթեթի նպատակը «Մոսկվային հստակ ազդանշան ուղարկելն է»։
Փաթեթը տուգանքներ է ներառում Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների դեմ, «որոնց մինչ այժմ չեն անդրադարձել կամ անդրադարձել են ոչ բավարար չափով», գրում է Deutsche Welle-ն։
Բացի այդ, նոր փաթեթը կներառի լրացուցիչ պատժամիջոցներ այն անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք համարվում են «ռուսաստանյան ռեժիմի քարոզիչներ» և պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։
Եվրահանձնաժողովը և Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը նաև նախատեսում են ուղևորության արգելք և ակտիվների սառեցում Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվող և ապատեղեկատվական, այդ թվում՝ Գերմանիային ուղղված, արշավներ վարող անձանց նկատմամբ:
Միևնույն ժամանակ, Բրյուսելն ընդունում է Ռուսաստանի կողմից «հիբրիդային հարձակումներին» առնչակից այդպիսի անձանց հետևելու և համապատասխան ապացույցներ հավաքելու դժվարությունը:





























