Լոռիի մարզում, մինչեւ այս տարվա սեպտեմբեր գրանցված հրդեհների դեպքերի ընդհանուր թիվը զիջում էր անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշին, սակայն նոյեմբերի կեսից այդ ցուցանիշը փոխվեց, քանի որ միայն դեկտեմբերի 1-12-ին Լոռիի տարբեր տարածաշրջաններում գրանցվել է հրդեհի 31 դեպք: Դրանցից 8-ն են միայն տարբեր կենցաղային իրերի հրդեհում:
Լոռիի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լեւոն Դալլաքյանի հետ զրույցի ժամանակ վերջինս նշեց, որ այս թվի մեծ մասը խոտածածակ տարածքների, խոտի դեզի ու անտառներում բռնկված հրդեհներ են:
Դեկտեմբեր ամսին մենամեծ` թվով 17 հրդեհի բռնկման դեպքեր են գրանցվել մարզկենտրոն Վանաձորում, հիմնականում խոտածածակ տարածքներում, Վանաձորին հաջորդում են Սպիտակն ու Թումանյանը, իսկ ամենաքիչ թվով հրդեհներ գրանցվել են մարզի Տաշիրի տարածաշրջանում:
Լեւոն Դալլաքյանը հավելեց նաեւ, որ հրդեհների մեծ մասը բռնկվում են մարդկանց մեղքով, որովհետեւ այս եղանակին խոտածածկ տարածքների մակերեսը չորային է, հրդեհի տարածումը վայրկյանների գործ է միայն:
Այսպիսով, 2011 թվականի վերջին ամսում Լոռիի մարզում գրանցված հրդեհների ցուցանիշը գերազանցեց անցած տարվա տվյալները:






























