Եմենի հութիները երեքշաբթի նոր հրթիռային հարված են հասցրել Թել Ավիվում իսրայելական օկուպացիայի տակ տեղակայված ռազմական օբյեկտի վրա, հաղորդում է Եմենի YPA լրատվամիջոցը:

Հութիների բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիեն հեռուստատեսային հայտարարության մեջ շեշտել է, որ հրթիռային ուժերը հարվածել են իսրայելական ռազմական օբյեկտին «Պաղեստին 2» կոչվող հիպերձայնային բալիստիկ հրթիռով՝ նշելով, որ գործողությունը հաջող է անցել:

Եմենցի գեներալը հավելել է, որ իրենք «կշարունակեն պաշտպանել Պաղեստինի ժողովրդի շահերը՝ աջակցելով Գազայի դիմադրությանը նոր ռազմական գործողություններով, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել և շրջափակումը չի եղարկվել»։