Ոստիկանության Սիսիանի բաժնում, դեկտեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Նար-Դոսի փողոցում կայանված ավտոմեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.30-ի սահմաններում, անհայտ անձը դեռեւս չպարզված պայթուցիկ սարքի միջոցով պայթեցրել եւ վնասել է նշված վայրում հետընթաց շարժվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




























