Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերի 6-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մի բնակչի ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է նաեւ, որ երիտասարդը դեկտեմբերի 2-ի գիշերը գողացել է Վեդի քաղաքի մեկ այլ բնակչի ձին, սակայն մի քանի օր անց վերադարձրել է:
Կատարվում է հետաքննություն:




























