Իլոն Մասկը նշել է ԱՄՆ-ում տաղանդավոր ինժեներների աղետալի անբավարարության մասին։

«Ամերիկայում զգացվում է չափազանց տաղանդավոր եւ նպատակասլաց ինժեներների սուր անբավարարություն»,- գրել է նա X-ում։

Մասկը նշել է, որ այդ պատճառով ընկերություններն աշխատանքի են վարձում օտարերկրյա մասնագետների՝ չնայած աշխատանքային վիզաներ ստանալու բարդ գործընթացին։