Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին, դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել բանուկ մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























