Երեւանում, դեկտեմբերի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Խանջյան փողոցում՝ իր վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենանայի  բախվելու հետեւանքով:

Ձեռնարկվում են միջոցառումներ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: