Երեւանում, դեկտեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Հրաչյա Քոչարի եւ Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեու» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման  հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ը  դուրս է եկել մայթեզր եւ վրաերթի ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: