ԱՄՆ-ում, դեկտեմբերի 14-ին, դերասանների համքարությունը հայտարարել է տարվա լավագույններին: «Տարվա լավագույն դերասանուհի» տիտղոսին հավակնում են Հլեն Քլոուզը («Խորհրդավոր Ալբերտ Նոբսը»), Վիոլա Դեւիսը («Աղախինը»), ինչպես նաեւ նույն ֆիլմում հանդես եկած «երկաթե լեդի» Մերիլ Սթրիփը:

Ցանկում են նաեւ Թիլդա Սուինթոնը (Քեւինի հետ ինչ-որ բան այն չէ») եւ Միշել Ուիլյամը (7 օր ու գիշեր Մերիլին մոնրոյի հետ»):

«Տարվա լավագույն դերասան» կոչման թեկնածուներն են Ջորջ Քլունին («Սերունդներ»), Լեոնարդո դի Կապրիոն («Ջ. Էդգար»), Բրեդ Փիթը («Մարդը, որ փոխեց ամեն ինչ»), Դեմիան Բիչիրը («Լավագույն կյանք») եւ Ժան Դյուժարդենը («Արտիստը»):

Տարվա լավագույն ֆիլմեր են համարվել Միշել Խազանավիչուսի «Արտիստը», Ալեքսանդր Փեյնի «Սերունդները», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» եւ Փոլ ֆեյգի «Աղջիկների հավաքույթ վեգասում»:

Կինոդերասանների համքարության մրցանակները (Screen Actor Guild Awards, SAG Awards) տրվում են 1995-ից եւ համարվում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը կինոյի աշխարհում:

Դափնեկիրներին կհանձնվի դերասանի 16 սմ-անոց բրոնզե արձանիկ: