Գերմանական վերլուծական կենտրոնը՝ Ֆրանունգոֆերի ինստիտուտը հետազոտություն է անցկացրել էլեկտրական ավտոմեքենաների (EVs)՝ իբրև տան մարտկոցներ օգտագործման հնարավոր ազդեցության վերաբերյալ: Օգտագործելով երկկողմանի լիցքավորման տեխնոլոգիա՝ հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ եվրոպական երկրները, մասնավորապես Գերմանիան և Ֆրանսիան, նախագիծը լայն մասշտաբով ընդունելու դեպքում կարող են մեծ օգուտ քաղել:

Միկրոգեներացիայի տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արևային մարտկոցների հետ համակցելու դեպքում, նման համակարգը կարող է մեծ գումար խնայել տնային տնտեսությունների համար և օգնել նվազեցնել կախվածությունը ավանդական էլեկտրակայաններից, հատկապես հանածո վառելիքով աշխատող «կեղտոտ» էլեկտրակայաններից:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Գերմանիայում էլեկտրական ավտոմեքենաների մեծ մասը սովորաբար օգտագործվում է օրական ընդամենը 1 ժամ: Այսպիսով, մնացած 23 ժամվա ընթացքում ավտոմեքենան պարզապես պարապ կանգնած է ավտոտնակում։

Գիտնականները եզրակացրել են, որ եթե ​​էլեկտրական ավտոմեքենան անգործության ընթացքում կարող է «աշխատել», ուրեմն տեսականորեն այն ի վիճակի է կիրառվել ցանցի օպերատորների կողմից որպես ժամանակավոր մարտկոց:

Ըստ  վերլուծական կենտրոնի՝ նման ռազմավարությունը կարող է օգնել արևային և քամու էներգիան ավելի գրավիչ դարձնել: Քանի որ էներգիայի մեծ մասը, օրինակ՝ արևային էներգիան, արտադրվում է ցերեկային ժամերին, պահանջարկը սովորաբար շատ ավելի ցածր է, քան գիշերը, ուստի մարտկոցի գործիքակազմ ունենալը միանգամայն կարող է օգնել տան սեփականատերերին՝ օգտվելու վերոնշյալ վերականգնվող էներգիայից:

Մարտկոցի 60 կՎտժ միջին հզորությամբ և երկկողմանի լիցքավորմամբ մեկ էլեկտրական ավտոմեքենայի գլոբալ գործիքակազմը 90 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա կարող է ապահովել առանձնատան կամ բնակարանի համար:

Ֆրանունգոֆերի ինստիտուտի հետազոտությունը պարզել է նաև, որ էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերը մարտկոցի էներգիան կիսելով սեփական առանձնատան կամ էլեկտրացանցի հետ՝ կարող են տարեկան 31 եվրոյից մինչև 780 եվրո խնայել: