Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով նրա գրասենյակին։

Նեթանյահուն կիրակի շագանակագեղձի հեռացման վիրահատության է ենթարկվել, իսկ երկու օր անց լքել է Հադասսա Էյն Քերեմի հիվանդանոցը՝ բյուջեի օրինագծի շուրջ քվեարկելու համար: Այնուհետեւ նա վերադարձել է բժշկական կենտրոն։

Դուրս գրվելուց հետո Նեթանյահուի բժիշկները հայտնել են, որ նրա վիճակը կայուն է, իսկ վիրահատությունից հետո նա բավարար կերպով ապաքինվում է։ Նրան դեռ վերականգնման շրջան և բժշկական վերահսկողություն է սպասվում։